Լրահոս
Հայաստան
16:08
11.03.22
169

Հայաստանին չի սպառնա հացահատիկի խնդիր. ՌԴ գյուղնախարարության պարզաբանումը

Img default alt hy

Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ` այդ թվում նաև Հայաստան: Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Բացի այդ, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը ԵՏՄ տարածքից դուրս։

ՌԴ գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ` նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ անդամ երկրների տարածքից։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն գնել են բավական քանակությամբ հացահատիկ ներքին սպառման համար, ուստի այս օրենքով կբացառվի ռուսական հացահատիկի «արտահոսքն» այլ երկրներ:

Նշվում է, նաև, որ հնարավոր է հացահատիկի ներկրումներ ԵԱՏՄ երկրներ Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից հատուկ լիցենզիայով: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրներին` ներառյալ Հայաստանին, չի սպառնա հացահատիկի խնդիր, քանզի, ըստ ռուսական գերատեսչության, երկիրն ունի բավական պաշար սեփական կարիքները հոգալու համար: