Լրահոս
Սպորտ
18:20
09.08.22
160

Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ շախմատի օլիմպիական փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Իսպանիային՝ իմաստուն խաղի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում և նվաճել փոխչեմպիոնի կոչումը: 

44-րդ օլիմպիադայի հաղթող է դարձել Ուզբեկստանի ընտրանին, որը 11 տուրերի արդյունքում ուներ նույնքան միավոր, որքան տղամարդկանց մեր թիմը, սակայն հավելյալ գործակիցների հաշվարկով ուզբեկները մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են առաջին տեղը: