Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:18
08.06.23
122

Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բաքվում են

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը Բաքվում  մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին: Տեղեկությունը «Հայլուրին» հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Պաշտոնական հաղորդագրություն մեր պատվիրակության մեկնելու մասին չէր տարածվել, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության տարածած լուրերից ու լուսանկարներից էինք իմացել, որ Ադրբեջանի մայրաքաղաք են մեկնել պատվիրակություններ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից ու Հայաստանից: