Լրահոս
Հասարակական
11:50
27.01.23
173

Հայաստանի քաղաքացիները կկարողանան ԱՄԷ այցելել առանց վիզաների

Img default alt hy

«Russianemirates»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի նախնական ձևակերպման ։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև 2009թ. հունիսի 21-ի Փոխըմբռնման հուշագրում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին»:

Հայաստանի քաղաքացիների համար կապահովվի ազատ մուտք դեպի ԱՄԷ, ինչի արդյունքում ոչ միայն կաճի զբոսաշրջային հոսքը, այլև կամրապնդվեն տնտեսական և գործարար կապերը, ինչպես նաև կակտիվանան միջազգային և միջմշակութային կապերը։

ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է տարածաշրջանում, ԱՄԷ-ից Հայաստան երկկողմ առևտրի և ներդրումների ծավալը մշտապես ավելանում է։ Զգալիորեն զարգանում է զբոսաշրջությունը, ավելանում է Երևանի և ԱՄԷ քաղաքների միջև ուղիղ չվերթների քանակը։ Երկու երկրներն էլ արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ։

2022 թվականի ամռանը առանց վիզայի ռեժիմը սկսեց գործել Արաբական Միացյալ Էմիրությունների և Վրաստանի միջև։ Երկու երկրների սովորական անձնագրեր ունեցողները կարող են մուտք գործել առանց վիզայի, անցնել տարանցումով և գտնվել մյուս կողմի պետության տարածքում ՝ մուտքի օրվանից ոչ ավելի, քան 90 օր։

Անայցագիր ռեժիմը սահմանվել է Վրաստանի և ԱՄԷ կառավարությունների միջև Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Հարկ է նշել, որ Թբիլիսին և Աբու Դաբին պայմանավորվել են կարճաժամկետ անայցագիր ռեժիմ սահմանել 2022 թվականի մարտին։ Ավելի վաղ Վրաստանի քաղաքացիները կարող էին ԱՄԷ մուտք գործել միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրերով:

Արաբական Միացյալ Էմիրություններ ժամանող զբոսաշրջիկներն այլևս կարիք չունեն ներկայացնել պատվաստման վկայական կամ բացասական ՊՇՌ թեստի արդյունքներ՝ թռիչք նստելու համար: Միևնույն ժամանակ, Դուբայում կանգառով ճանապարհորդող ուղևորները պետք է հետևեն վերջնական ուղղությունների պահանջներին: