Լրահոս
Սպորտ
23:35
13.09.24
324

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Img default alt hy

Հայաստանի հավաքականները տարան երրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։ 

Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:
 

Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը:

 Հայկ Մարտիրոսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

 Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հունգարիայի երկրորդ հավաքականի նկատմամբ:

 Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:
 

 Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

May be an image of 5 people and chess