Լրահոս
Քաղաքական
13:30
21.10.25
73

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Img default alt hy

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ Լյուքսեմբուրգում ունեցած քննարկումների վերաբերյալ.

«Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ։

Այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ»։