Լրահոս
Քաղաքական
15:25
11.08.22
162

Ռուբինյան-Քըլըչ նոր հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա

Հայ-թուրքական հաշտեցման գործի պատվիրակներ Քըլըչի ու Ռուբինյանի նոր հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա: Մեր արտգործնախարարության խոսնակն է այս տեղեկությունը հայտնել՝ ըստ էության հերքելով լուրերը, թե հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: 

Այդ մասին թուրքական լրատվամիջոցներն էին գրել՝ վկայակոչելով արտգործնախարարության աղբյուրին՝ նշելով, որ Թուրքիան դեմ է հանդիպումը երրորդ երկրում անցկացնելուն: