Լրահոս
Քաղաքական
22:07
13.10.25
163

Հայաստան-Պակիստան առաջին ձեռքսեղմումը կամ Փաշինյանը, Ալիևը, Թրամփն ու մյուսները՝ Շարմ Էլ Շեյխում

Ավելի քան 20 երկրների ղեկավարներ են հավաքվել Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի համատեղ նախաձեռնությամբ գագաթնաժողովին Իսրայելն ու Իրանը չեն մասնակցում: Այնտեղ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Վերջին տասն օրում երրորդ անգամ են շփվել Ալիևն ու Փաշինյանը: Իսկ ահա Հայաստանի անկախությունը մինչ օր պաշտոնապես չճանաչած Պակիստանի վարչապետի հետ առաջին անգամ է հանդիպել Հայաստանի վարչապետը: