Լրահոս
Հասարակական
13:54
13.01.25
566

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է

Img default alt hy

2024 թվականին Հայաստան է այցելել մոտավորապես 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ՝ 2,000-3,000-ով պակաս անցած տարվա թվից: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այս տարի ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. սա մոտավորապես 7 տոկոսով անցած տարվա ցուցանիշի նվազում է: Բայց փաստացի նվազել է հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը»,- ասել է Պապոյանը: 

Միաժամանակ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է: 

Ըստ Պապոյանի՝ Կառավարությունը շարժվում է իր թիրախին համահունչ, իսկ 2026-ի թիրախն է ունենալ 2,5 մլն զբոսաշրջիկ: