Լրահոս
Սպորտ
13:15
09.06.23
122

Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում

Img default alt hy

Պատանի հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 63 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանն ու գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները։