Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:08
19.10.25
1 543

Հայ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 այլ երանելիներ սրբադասումը Վատիկանում

Img default alt hy

Հայ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 այլ երանելիներ սրբադասվեցին այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Լևոն XIV-րդ պապի հանդիսապետությամբ:

Սուրբ Պետրոսի տաճարի ճակատային մասում կախված են 6 երանելիների, այդ թվում՝ հայազգի արքեպիսկոպոսի նկարները։ Սրբադասման արարողությունից առաջ հրապարակում հավաքվածների առջև ընթերցվեցին 6 երանելիների համառոտ կենսագրությունները։ Առաջինը ներկայացվեց Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը։

Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը ծնվել էր 1869 թվականին Թուրքիայի Մարդին քաղաքում։ Քահանա է ձեռնադրվել Լիբանանում, եղել է Զմառի միաբանության անդամ։

Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին ստիպել են հրաժարվել իր հավատքից, նրան բանտ են նետել, բայց մինչև վերջ վճռականորեն դիմադրել է։ Հայ հոգևորականը նահատակվել է 1915 թվականին՝ մինչև վերջ պայքարելով իր հավատքի համար։ 

Սուրբ Հովհաննես Պողոս 6-րդ պապի քահանայապետությամբ 2001 թվականին Հռոմում Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը դասվել է երանելիների շարքը։