Լրահոս
Քաղաքական
09:57
10.08.22
128

Ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է․

«Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:

Մեր տեղեկություններով՝ ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության նախարարի անկատար երազանքը սրտում պահած Անդրանիկ Քոչարյանը։

Մեզ ասացին, սակայն, որ Քոչարյանի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում: Ընդ որում՝ նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները» ՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան և այլք, որոնք կանխատեսում են Քոչարյանի նշանակման աղետաբեր հետևանքները»։