Լրահոս
Միջազգային
14:30
03.06.23
94

Հարյուրավոր զոհեր՝ գնացքների բախման հետևանքով. Հնդկաստանում սգո օր է

Հնդկաստանում այսօր սգո օր է հայտարարվել՝ երկաթուղային ողբերգության կապակցությամբ: Զոհերի թիվը հասել է 288-ի: Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավելի քան 900 մարդ վիրավոր է: Կալկաթայից Չենաի՝ 130 կիլոմետր ժամ արագությամբ ընթացած մարդատար գնացքը ուրբաթ երեկոյան ճակատ ճակատի բախվել էր բեռնատար գնացքի: Մարդատար գնացքի 12 վագոն դուրս էր եկել գծերից: Պատահարից րոպեներ հետո գնացքներին էր բախվել ևս մեկ մարդատար գնացք: