Լրահոս
Իրավական
22:17
21.10.25
246

Հարձակվում են, հեռախոս են գողանում.Չախոյանն ասում է՝ «ծեծվել եմ», քաղաքապետարանը, թե՝ «զրպարտում ես»

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ահազանգում է «հերթական կոռուպցիոն գործարքի» բացահայտումից հետո իրեն ծեծի ենթարկելու մասին: Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի նորոգման թերությունները բացահայտելուց հետո նա ծեծի էր ենթարկվել Նոր Նորքի թաղապետարանում, ինչից հետո թաղապետն ազատվեց աշխատանքից ու հայտնվեց մեղադրյալի աթոռին: 

Նույն՝ խուլիգանության հոդվածով մեղադրյալի աթոռին է նաև Չախոյանը: Հիմա նա պնդում է, թե բացահայտել է համայնքային հողի յուրացման դեպք, որից հետո էլի բռնության է ենթարկվել: