Լրահոս
Իրավական
20:04
17.09.25
158

Հարձակումներ, միլիոնանոց դատական հայցեր՝ մամուլի դեմ. իշխանության ջղաձգումները

Աննախադեպ դատական գրոհներ են սկսվել Հայաստանում մամուլի վրա: Տարին դեռ չավարտված 4 տասնյակ դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ: Հետաքննող լրագրողները պարզել են, որ հայցվորներից շատերը իշխանական պաշտոնյաներ են կամ նրանց յուրայինները: «Ժողովուրդ» օրաթերթը ամենաթիրախավորված լրատվամիջոցն է. 9 հայց կա ընդդեմ «ժողովրդի»: Օրաթերթի խմբագիրը լրատվամիջոցներին լռեցնելու փորձ է անվանում կատարվողը: