Լրահոս
Միջազգային
19:00
08.01.25
491

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու

Img default alt hy

Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովմամբ: Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, թե իբր Բաքուն շարունակում է ջանքերը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։