Լրահոս
Քաղաքական
13:40
12.09.24
108

ՀԱՊԿ-ը մարզում է զորքը՝ «ռազմական գործողությունների պայմաններում». Երևանը չի մասնակցում վարժանքներին

Արդեն 5 օր է՝ Ղրղզստանում մկաններն են մարզում ՀԱՊԿ անդամ երկրների զինվորականները: «Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024», «Էշելոն-2024» անվանումներն ունեն զորավարժությունները, որոնց ժամանակ զինվորները սովորում են, թե  ինչպես ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում դիմակայել պայմանական թշնամուն: 

Հայաստանը չի մասնակցում դրանց, բայց մեր դրոշը ծածանվում է կառույցի անդամ երկրների դրոշների շարքերում: Ներգրավվել է նաև 300 միավոր զինտեխնիկա: