Լրահոս
Քաղաքական
18:58
13.09.24
183

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է

Img default alt hy

Հանրային ռադիոյի տնօրենի՝ այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի:

«Հրապարակ»-ը ներկայացրել է դատարանի որոշման եզրափակիչ հատվածը։

Դրանում նշվում է, որ օրենքի ուժով կասեցված են Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները, որոնցով Արմեն Քոլոյանը հաղթող էր ճանաչվել։

Որոշման համաձայն` Քոլոյանը դարձել է ժամանակավոր պաշտոնակատար` մինչև նոր դատական ակտի կայացումը և դրա՝ ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հուլիսին անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմումը՝ Լուսինե Պետրոսյանն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի գործով, ընդունվել է Վարչական դատարանի վարույթ։

Հայցադիմումով վիճարկված ՀՀԽ երկու որոշումներից մեկի գործողությունը 2024-ի օգոստոսի 26–ից կասեցված է, մյուսինը՝ ոչ։ Այսինքն՝ Քոլոյանը պետք է դառնա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում