Լրահոս
Հայաստան
16:37
13.09.21
74

Հանրապետության զորամասերում և մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

Img default alt hy

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը՝ վարչության պետի ղեկավարությամբ, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում սեպտեմբերի 8-ից 13-ն իրականացրել է շրջայց` ստուգելու զորամասերի ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպումը, մարտական հերթապահության իրականացումը:

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ մարտական դիրքերում ստուգվել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանությունը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը: