Լրահոս
Հայաստան
13:23
28.02.22
1 690

«Հանրապետություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա

Img default alt hy

Վարչաետ Նիկոլ Փաշինյանի հետ, արտախորհրդարանական ուժերի ժողովի շրջանակում կայացած հանդիպումից երկու օր անց, «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ և խստորեն դատապարտել ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Հանրապետություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա. այս մասին կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։  «Ունենալով Ուկրաինայի իշխանության հետ հակասական փոխհարաբերություններ, ունենալով Արցախի չլուծված հիմնահարց, որի լուծումը մենք տեսնում ենք ոչ թե «Ընդհանուր պետության», այլ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքով, ունենալով չավարտված պատերազմ և չճշտված սահմաններ, որում գործուն դերակատարություն ունի և երրորդ կողմ է համարվում Ռուսաստանի Դաշնությունը, որ պարտադրում է մեզ խնամքով և զգուշավոր արտահայտվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այնուամենայնիվ, «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ այսօրվա մեր անտարբերությունը այլոց հանդեպ անթույլատրելի է մեր կարգավիճակում գտնվող պետության համար և կարող է նույն կերպ դրսևորվել մեր պարագայում։   «Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը բացարձակ արժեք է, մենք հարգում և գնահատում ենք Ուկրաինա պետության ինքնիշխանությունը, նրա ժողովրդի՝ ինքնուրույն դաշինքներ և պաշպանության համակարգեր ընտրելու իրավունքը և խստորեն դատապարտում ենք ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա՝ համարելով ժողովրդավարության, ինքնիշխանության և գոյություն ունեցող միջազգային օրենքների դեմ ուղղված արհամարհանք և կոպտագույն խախտում»։

Հատկանշական է, որ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասնակցել են որպես կանոն հակառուսական դիրքորոշում ունեցող քաղաքական արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։