Լրահոս
Իրավական
11:42
17.10.25
982

Համեմատեք Փաշինյանի ու Կոչուբաևի ասածները և տեսեք, թե որն է ավելի վարկաբեկում դատական համակարգը. Ալումյան

Img default alt hy

Երեկ դատարանը՝ դատավոր Մասիս Մելքումյանի նախագահությամբ, 2 ամսով կալանավորեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Ավելի վաղ նա շենգավիթի դատարանի բակից ուժի գործադրմամբ բերման էր ենթարկվել: Կոչուբաևը մեղադրվում է իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ վիրավորանքներ տարածելու մեջ, առիթը Կոչուբաևի ֆեյսբուքյան մի գրառում է՝ կապված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանավորման հետ: Կոչուբաևի գործընկեր, փաստաբան Հայկ Ալումյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի փաստաբանի կալանավորման և առաջադրված մեղադրանքի մասին.

«Ակնհայտ է, որ այստեղ նախ գործ ունենք ուժի անհամաչափ կիրառման հետ իրեն ձերբակալելու պահին, ակնհյատ անհամաչափ, չպատճառաբանված, ոչ մի բացատրություն չունեցող ուժ է կիրառվել, և այդտեղ կա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ակնհայտ խախտում: Երկրորդը՝ մենք հաստատապես գործ ունենք չհիմնավորված կալանավորման հետ, որովհետև ոչ մի պատճառ չկար, որպեսզի խափանման միջոցը ընտրվի հենց կալանքը»,-«News.5TV.am»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը, ապա անդրադարձավ բուն մեղադրանքին.

«Ես կառաջարկեի համեմատել այն, ինչ ասել է Կոչուբաևը իրավապահ մարմինների և դատավորների մասին, և այն, ինչ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատավորների մասին: Համեմատեք, տեսեք՝ ում արարքն է ավելի ծանր, եթե պետք է քրեական պատասխանատվության մասին խոսենք, ապա որ խոսքն է ավելի վարկաբեկիչ իրավապահ համակարգի և դատական համակարգի համար, Կոչուբաևի՞ խոսքը, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «վնգստացող դատավորների» և այլնի մասին»,- ասաց Ալումյանը: