Լրահոս
Քաղաքական
17:49
21.04.23
273

«Համեմատելի չի, ես այն, ինչ արեցի, հեռացա, չէ՞, այնտեղ չեմ մնացել, չեմ զավթել». Լենա Նազարյանը՝ իր և Թովմասյանի ակցիաների մասին

Img default alt hy

Այսօր Aravot.am-ը ՔՊ պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանին հարցրեց՝ երեկ Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտ իրականացրած քաղաքական ակցիան և բռնի ուժով ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ ամբիոնի մոտից հեռացնելը հիշեցրեց, որ տարիներ առաջ դուք էլ էիք Արարատ Միրզոյանի հետ նման ակցիա անում, ծխուկ էիք պայթեցնում ԱԺ-ում, հիմա ինչո՞ւ չեք հանդուրժում ակցիաները: Նա պատասխանեց.

«Համեմատելի չի: Ես այն, ինչ արեցի, հեռացա, չէ՞, այնտեղ չեմ մնացել, չեմ զավթել այն, և մյուսները հնարավորություն են ունեցել խոսելու»:

Ճշտեցինք՝ այսինքն տարբերությունն այն էր, որ Թագուհի Թովմասյանը թույլ չի տվել ամբիոնից խոսելու, դուք թո՞ւյլ եք տվել, նա պատասխանեց. «Խնդիրը դա էր, որ ոչ ոք չէր կարողանում»:

Հարցին՝ եթե հիմա ընդդիմությունը ծխուկներ պայթեցնի ԱԺ-ում, ձեզ համար նորմա՞լ կդիտվի այդ ակցիան, ընդհանրապես ընդդիմության նկատմամբ բռնության միջադեպերին ո՞նց եք վերաբերվում, նա պատասխանեց.

«Չեմ ուզում հարցազրույց տալ, պարտավո՞ր եմ պատասխանել, չեմ ուզում պատասխանել»: