Լրահոս
Հասարակական
21:42
26.07.21
151

Հացը կարող է էլի թանկանալ. Հայաստանում ցորեն քիչ կա

Արցախում ցորենի ցանքատարածությունները կորցնելուց հետո Հայաստանում ցորենի դեֆիցիտ է առաջացել, հացն ամեն պահի կարող է թանկանալ: Մասնագետներն ասում են պատճառը նաեւ երաշտն է: Հայաստանի՝ ցորենի արտերը անհրաժեշտ քանակությամբ ջուր չեն ստացել, ֆերմերները նախատեսված բերքի կեսն էլ չեն հավաքել: Ալյուրի գինը, ըստ մասնագետների, կձեւավորվի միայն այն բանից հետո, երբ հայտնի դառնա, թե Ռուսաստանը ինչ քանակի ցորեն է հավաքել ու ինչ գնով այն կվաճառի Հայաստանին: