Լրահոս
Հասարակական
18:44
20.10.25
166

Գյումրու քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների

Img default alt hy


Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։

Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին։