Լրահոս
Հասարակական
11:15
20.10.25
189

Գյումրու քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է, քաղաքապետին մեկուսացրել են (Տեսանյութ)

Img default alt hy

Գյումրու քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է. հայտնում է քաղաքապետարանի աշխատակիցը՝ ներկայացնելով իրավիճակը։ 

Ըստ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի տեղեկությունների՝ ուժայինների նպատակը, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելն է։

«Ականատեսների տեղեկությամբ՝ քաղաքապետին մեկուսացրել են իր առանձնասենյակում։ Գործողություններում ներգրավված են ոչ միայն «Կումայրի» բաժնի, այլև Երևանի ոստիկանության աշխատակիցներ։

Քաղաքապետարանի բոլոր մուտքերը փակ են, իսկ աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել շենք»,-նշում են քաղաքապետարանից։