Լրահոս
Իրավական
10:10
21.10.25
254

Գյումրու համայնքապետարանի մոտից 33 անձ է ձերբակալվել. ՔԿ

Img default alt hy

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ երեկ իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։

Քրեական վարույթով ձերբակալված է ութ անձ, այդ թվում՝ Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։