Լրահոս
Հասարակական
13:03
20.10.25
299

Գյումրիում լարվածությունն աճում է. ղողանջում են եկեղեցիների զանգերը

Առավոտից լարված է իրադրությունը Գյումրիում: Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է ձերբակալել Գյումրիի ընդդիամդիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակներում են Գյումրիի համայնքապետարանում իրականացվում քննչական գործողություններ: Հատուկջոկատայիններ են բերվել Գյումրիի համայնքապետարան, աշխատակիցները թույլ չեն տալիս, որպեսզի իրավապահները տանեն Վարդան Ղուկասյանին: Գյումրեցիները հավաքվում են Վարդանանց հրապարակում: