Լրահոս
11:00
07.06.23
161

Գյումրիում ծառը կոտրվել է և, վնասելով էլեկտրական լարեր, ընկել ճանապարհի երթևեկելի հատված

Img default alt hy

Հունիսի 7-ին, ժամը 03։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և, վնասելով էլեկտրական լարեր, ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ խոչընդոտում է երթևեկությանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը: