Լրահոս
Քաղաքական
16:06
20.10.25
99

Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա. պատգամավոր

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկու հիշեցում։

Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, չեն վիճարկվել դատական կարգով։

Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։

Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ։ Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց։

Միևնույն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարևոր է Գյումրիի ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր պետք է ամեն կերպ կանխեն Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության զավթումը»։