Լրահոս
Քաղաքական
17:57
23.12.24
193

Գյումրին ոտքի կանգնեցնելու նոր բանաձև. աղետի գոտուց՝ ազատ տնտեսական գոտի

Գյումրին մոտ 3 անգամ ավելի քվոտա է ստանում պետական բյուջեից, քան Երևանը: Եթե տեղական կառավարիչներն այդ միջոցները ճիշտ օգտագործեն, Գյումրին կարող է մեծ քայլերով զարգանալ: «Մենք» նախաձեռնությունը տնտեսագետների, քաղաքագետների, սոցիոլոգների ու իրավաբանների համաժողով է արել Գյումրիում, որտեղ երեք ամիս կառավարման ճգնաժամ էր, մինչև փաշինյանական փրայմերիզը: Քննարկման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ Գյումրիի ենթակառուցվածքները հնարավորություն տալիս են քաղաքը վերածելու ազատ տնտեսական գոտու: