Լրահոս
Իրավական
18:26
20.02.25
157

Գյումրիի նախկին քաղաքապետը ազատ է արձակվել

Img default alt hy

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու համար ձերբակալված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ազատ է արձակվել:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել են Ներքին գործերի նախարարությունից: Ղուկասյանի հետ ձերբակալված անձը նույնպես ազատ է արձակվել: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր ժամեր առաջ և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: