Լրահոս
Հայաստան
16:44
14.09.21
37

Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանցի վարորդներից շատերը պարտք են մնացել ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստան եկած իրանցի վարորդներից շատերը ադրբեջանցի հարկահավքներին պարտք են մնացել՝ պայմանով, որ Իրան վերադառնալիս՝ փողը ամբողջությամբ կվճարեն: Առնազն 130 դոլար՝ դեպի Երևան գալու, 130-ն էլ՝ հետդարձի ճանապարհի համար են ադրբեջացիները սահմանել:

Երևանի անցակետում սպասող իրանցիները «Հայլուրի» թղթակցին ասել են, որ ադրբեջանական հարկը գլխացավանք է իրենց համար: Եթե այսպես շարունակվի, Հայաստան չեն գա: