Լրահոս
Հասարակական
11:45
20.04.23
198

Գործարկվելու է էլեկտրական շչակ

Img default alt hy

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: