Լրահոս
Իրավական
23:12
18.07.22
107

Գողություն` մաքսատան տարածքից. քրեական հետախույզների բացահայտումը

Img default alt hy

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ պետական եկամուտների կոմիտեի «Հյուսիսային» մաքսատան տարածքում կայանված մի ավտոմեքենայից գողություն է արել:

Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին երևանցին մաքսատան տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա խոստովանել է, որ հուլիսի 13-ի կեսօրին պահպանվող տարածքում կայանված, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության մեքենայից գողացել է օդազտման և օդակարգավորման համակարգը:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:

Դեպքի կապակցությամբ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: