Լրահոս
Իրավական
18:00
10.06.23
68

Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Img default alt hy

Ոստիկանության բաժին է ներկայացել գողության մեղադրանքով հետախուզվող տղամարդը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ին բաժին է ներկայացել 47-ամյա Արթուր Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոց չի կիրառվել: