Լրահոս
Միջազգային
10:18
11.01.25
418

Գնի՛ր մեզ. գրենլանդացիների խնդրանքը՝ Թրամփին

 

«Դուք հզոր եք», «Աստված պահապան Ձեզ», «Մենք Ձեզ շատ ենք սիրում»,- գրենլանդացիները ջերմ խոսքեր են հղում ԱՄՆ ընտրված նախագահին և խնդրում, որ գնի կղզին ու այն դարձնի ԱՄՆ մաս: Թրամփ կրտսերը Գրենլանդիա էր մեկնել հոր սկանդալային հայտարարություններից հետո: Դոնալդ Թրամփը մի քանի անգամ կրկնել էր Դանիայի կազմում ինքնվարություն ունեցող Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու իր վաղեմի առաջարկը: Մինչդեռ Դանիան այդ առաջարկը համարել էր հիմարություն, և իր ամենամեծ կղզու կառավարության անդամները նույնիսկ չեն էլ հանդիպել կրտսեր Թրամփի հետ: Հինգ ժամ տևած այցն ուղեկցվել է գրենլանդիացիների հուզառատ կոչերով: Իսկ կրտսեր Թրամփը իր փոթքասթային առաքելությունը հաջողությամբ ավարտելուն պես վերադարձել է տուն: Որդու նկարահանած տեսանյութը հենց Դոնալդ Թրամփն է հրապարակել: