Լրահոս
Հասարակական
20:46
23.12.22
79

Սանոսյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Img default alt hy

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու ֆինանսական տնօրեն Լուիզ Հանանիայի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվող աշխատանքն ու առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համաձայնագրի փոփոխություններով նախատեսված նոր հնարավորությունները։ Մասնավորապես՝ արևային կայանների ու հիդրոէլեկտրակայանների միջոցով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի արտադրությանը վերաբերող հարցեր, ինչը հնարավորություն կտա մեղմել էլեկտրաէներգիայի արժեքի ազդեցությունը ջրի սակագնի վրա։

Նախարարը և Լուիզ Հանանիան վերահաստատել են իրենց պատրատակամությունը շարունակել համատեղ արդյունավետ աշխատանքը՝ համաձայնագրով նախատեսված ցուցանիշներն ապահովելու համար։