Լրահոս
Քաղաքական
19:57
20.10.25
187

Գետնին են տապալել մարդկանց. Գյումրիում լարվածությունը պիկին է հասել Ղուկասյանին տանելու պահին

Նիկոլ Փաշինյանը վրեժխնդիր է լինում գյումրեցիներից հանրապետության երկրորդ քաղաքում ՔՊ-ական իշխանությունը տապալելու և ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար: Այս համոզմանն են հազարավոր գյումրեցիներ, որոնք ցնցված են ուժայինների այն աննախադեպ մեծ քանակից, որ այսօր տեսել են իրենց քաղաքի կենտրոնում: Ոստիկանական գրեթե բոլոր ստորաբաժանումների ու ԱԱԾ-ի բազմաթիվ ծառայողներ 6 ժամ լարվածության մեջ են պահել Գյումրին: Ուժայինները Շիրակի մարզկենտրոն էին գնացել ձերբակալելու ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանին ու քաղաքապետարանի ևս 7 աշխատակցի: