Լրահոս
Միջազգային
15:15
03.06.23
89

Գերմանիայում բախումներ են սկսվել ցուցարարների ու իրավապահների միջև

Գերմանիայում դաժան բախումներ են սկսվել ցուցարարների ու իրավապահների միջև: Լայպցիգում մի խումբ երիտասարդներ պահանջել են ազատ արձակել իրենց ընկերներին, որոնք ազատազրկված են նեոնացիստների վրա հարձակվելու համար: Անհնազանդ ակտիվիստներին իրավապահները բերման են ենթարկել: Ցուցարարները հայտարարել են, որ շարունակելու են ակցիան, մինչև իրենց պահանջը չկատարվի: