Լրահոս
Միջազգային
23:05
18.07.22
122

Գենդերային հավասարության ցուցանիշով 146 երկրների ցանկում Թուրքիան 124-րդն է

Img default alt hy

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է գենդերային հավասարության ամենամյա զեկույցը։

WEF-ի կազմած ցանկի առաջնային տեղերում հայտնվել են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիա, Շվեդիան և Ռուանդան։ Վերջին հորիզոնականներում հանգրվանել են գտել Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը և Կոնգոն։ Թուրքիան 146 երկրներ ընդգրկող հիշյալ ցանկում զբաղեցրել է 124-րդ տեղը, փոխանցում է Ermenihaber-ը։

Նշենք, որ Հայաստանը գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 89-րդ տեղը, Վրաստանը՝ 55-րդ, իսկ Ադրբեջանը՝ 101-րդ։

Նշվում է, որ չնայած Թուրքիան նախորդ տարվա վարկանիշային աղյուսակում 9 աստիճանով բարելավել է դիրքերը, այնուամենայնիվ, զիջում է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Եթովպիան, Ինդոնեզիան, Գանան և Նիգերիան։

Ուսումնասիրության համար հիմք են ծառայում կանանց մասնակցությունը տնտեսության մեջ, հնարավորությունների հավասարությունը, կրթության հնարավորությունները, առողջապահությունը և ներգրավվածությունը քաղաքականության մեջ։