Լրահոս
Հասարակական
12:45
09.10.24
245

Գագարին և Ջրառատ բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 10-ին ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի,

Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի, ինչպես նաև հարակից իրավաբանական բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: