Լրահոս
Քաղաքական
14:09
21.10.25
1 071

Ընդգծեցինք կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը. Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին

Img default alt hy

Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին գրել է  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Քննարկումների ընթացքում ողջունեցինք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ընդգծեցինք նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը»,-գրել է նա: