Լրահոս
Սպորտ
22:10
12.08.22
110

Ֆրանսիայի Լիգա 1-ի խաղը հետաձգվել է մարզադաշտի անորակության պատճառով

Img default alt hy

Ֆրանսիայի Լիգա 1-ի 2-րդ տուրում «Լորյանի» և «Լիոնի» միջև օգոստոսի 14-ին նշանակված հանդիպումը հետաձգվել է, հայտնում է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը:

«Օգոստոսի 11-ին և 12-ին Լորյան կատարած կրկնայցից հետո Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պատվիրակների տրամադրած զեկույցների համաձայն՝ հանձնաժողովը պարզել է, որ «Ստադ դյու Մուստուար» մարզադաշտի ներկայիս որակը չի ապահովում խաղացողների անվտանգությունը: Հանձնաժողովը որոշել է հետաձգել խաղը»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ: