Լրահոս
Միջազգային
13:04
20.08.25
175

Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում

Img default alt hy

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան X սոցիալական ցանցում հայտնել են, որ Սոֆի Լագուն նշանակվել է Ֆրանսիայի նոր դեսպան Ադրբեջանում։

«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Ֆրանսիային, մեր շահերին և մեր հայրենակիցներին Ադրբեջանում որպես դեսպան։ Ես կկատարեմ այս առաքելությունը՝ շարունակելով Անն Բուայոնի ուղին։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան թիմի հետ միասին ես անհամբեր սպասում եմ ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանը մեր երկրի և Եվրամիության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում: Կհանդիպենք շուտով»,-գրել է նա։