Լրահոս
Տնտեսական
15:20
03.08.22
113

Ֆրանսիան գազի պահեստարանները լցրել Է 80 տոկոսով

Img default alt hy

Ֆրանսիայի Էնեերգետիկական անցման նախարար Անիես Պանիե-Ռյունաշեն հայտարարել Է, որ երկրում գազի պահեստարանները լցված են 80 տոկոսով, իսկ մինչև նոյեմբերի 1-ը պլանավորվում Է դրանք լցնել ևս 20 տոկոսով:

«Մենք այսօր հասել ենք այն բանին, որ գազի մեր ռազմավարական պաշարները կազմում են 80 տոկոս, մենք առաջ ենք անցել պլանավորված ժամկետներից: Դա նշանակում Է, որ մենք դրանք կլցնենք մինչև նոյեմբերի 1-ը, և դա եղել Է մեր նպատակը»,-հայտնել Է նախարարը՝ օգոստոսի 3-ին հանդես գալով CNews հեռուստաալիքի եթերով: Միևնույն ժամանակ Պանիե-Ռյունաշեն կոչ Է արել ֆրանսիացիներին՝ հատկապես «ամենախոշոր խաղորդներին», կրճատել գազի և Էլեկտրականության սպառումը, քանի որ «երկու համակարգերը փոխկապված են»: «Եվ դա նույնպես նպաստում Է կլիմայի տաքացման դեմ պայքարին»,-ճշտել Է նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: