Լրահոս
Հասարակական
15:16
10.01.25
813

Ֆիոլետովո գյուղի մոտակայքում ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է

Img default alt hy

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել:

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա Սուսան Մ.-ն, տեղում մահացել է:

Եվս մեկ ուղևոր ստացել է բուժօգնություն։

Կատարվում է նախաքննություն։