Լրահոս
Հայաստան
20:20
04.08.21
51

Եվս մեկ նախկին՝ ՀՀ նոր կառավարությունում. Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Img default alt hy

Նոր կառավարությունը ձևավորելիս, հավանաբար Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «Նորը՝ լավ մոռացված հինն է» սկզբունքով. ի թիվս այլ նախկինների (օրինակ՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյան) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում  նա առաջարկել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ անմիջապես  այդ պաշտոնում նշանակել  է Վահագն Խաչատուրյանին ու հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» ,– գրված է հիշյալ  փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առանցքային դեմքերից է, նա 1992-1996 թվականներին պաշտոնավարել է Երևանի քաղաքապետի պաշտոնում,  1995-1999 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,  իսկ 1996-1998 թվականներին` ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական։ Բացի այդ,  Վահագն Խաչատուրյանը 2019 թվականին նշանակվել է հայտնի օլիգարխ Սուքիասյանների ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկի տնօրենների խորհրդի անդամ: