Լրահոս
Միջազգային
21:16
19.02.25
183

Եվրոպան վախեցած է, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը՝ երջանիկ, Ուկրաինան՝ հուսահատ. դարի հանդիպման արձագանքները

 

Էր Ռիադում ռուս-ամերիկյան պատմական հանդիպումից հետո Կիևը պատրաստվում է ահաբեկչություններ կազմակերպել եվրոպական մի շարք երկրների ռուսական ներկայացուցչություններում, այս տեղեկությունը հայտնում է Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը: «Եվրոպական մայրաքաղաքներում տագնապով են արձանագրում Մոսկվայի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու Ուկրաինայի դժկամությունը, եթե դա Կիևից «ավելորդ զիջումներ» պահանջի»,- նշել են գերատեսչությունում։ 

Ռուսական ու ամերիկյան պատվիրակությունների հանդիպման վերաբերյալ  աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում հիմնականում արձանագրում են ռուսական փոքր հաղթանակը՝ Ուկրաինան դուրս է մնացել բանակցություններից: Թրամփը, ըստ էության, լեգիտիմացրել է ռուսական կողմի պահանջը, դեռ պետք է հասկանալ՝ ուկրաինացիները համարո՞ւմ են Զելենսկիին լեգիտիմ ղեկավար: Ինքը՝ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն է հայտնել բանակցել՝ հասկանալով, որ Ռուսաստանը ուզում է հեռացնել իրեն իշխանությունից: