Լրահոս
Սպորտ
17:48
26.01.23
86

Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում հայ գեղասահորդը 3-րդ տեղն է գրավել

Img default alt hy

Իտալիայում անցկացվող  Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական հերթական փառատոնում հաջող մեկնարկ է ունեցել Հայաստանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը, տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։

Կարճ ծրագրում, 16 մասնակիցների պայքարում նա  ճանաչվել է երրորդը: Դա համանուն մրցաշարի պատմությունում լավագույն արդյունքն է: Դանիլյանցն այսօր իր ունակությունները կդրսևորի ազատ ծրագրում: