Լրահոս
Քաղաքական
22:23
18.04.23
165

Եվրոդիտորդներն այցելել են Սոթքի հանքավայր. Ռուզաննա Գրիգորյան

Img default alt hy

Արդեն չորրորդ օրն է Սոթքի հանքավայրի աշխատանքները դադարեցված են։ Անվտանգային նկատառումներից ելնելով տարհանվել են հանքի բոլոր աշխատակիցները, իսկ թե ե՞րբ կվերագործարկվի հանքը, այս պահին դեռևս հայտնի չէ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ, այսօր հայկական Զինված Ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ հանքավայր են այցելել դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները։ Հանքավայրում, սակայն, նրանք չեն եղել։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում հայտնել է «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը՝ հորդորելով եվրոդիտորդների դեպի հանքավայր կատարած այցի մանրամասները ճշգրտել ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներից։

Վերջինս տեղեկացրեց նաև, որ այսօր, աշխատանքային օրակարգով պայմանավորված, Սոթքի հանք է այցելել նաև «GeoProMining» ընկերության տնօրինությունը։